Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 20-ին, ժամը 19.58-ին տեղեկություն է ստացվել, Վրաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչից տուժել են ՀՀ քաղաքացիներ:
Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ-ի աշխատակցի հետ, ով տեղեկացրեց, որ ժամը 14.37-ի սահմաններում բախվել են «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. կա 3 զոհ, 3 տուժած, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի ավտոմեքենան պատկանում է Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 31 շենքի բնակիչ՝ 1985թ. ծնված Հ. Հ.-ին:
Ժամը 23.26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել են տվյալներ զոհերի մասին. Հ. Բ. (ծնվ.1999թ.), Լ. (ծնվ. 1975թ.), Մ. Ն.-երը և Ա. Հ. (ծնվ.1958թ.):
Տուժել են Ռ. Հ.-ն (ծնվ. 1961թ.) և Մ. Մ.-ն, վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր: