կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-23 22:33
Իրավական

Ծննդաբերություն ավտովթարից հետո / ֆոտոռեպորտաժ, տեսանյութ/

Ծննդաբերություն ավտովթարից հետո / ֆոտոռեպորտաժ, տեսանյութ/

Փետրվարի 23-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Երեւան-Էջմիածին ավտոճանապարհի 10 կմ հատվածում ` Զվարթնոցի մոտ, տեղի է ունեցել ավտովթար:

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ Էջմիածին քաղաքի Շոլոխովի փողոցի 17 տան բնակիչ, 1985 թ. ծնված Նարեկ Եղիազարյանը, վարելով ՎԱԶ 2106 մակնիշի 26 ՏՏ 982 համարանիշով ավտոմեքենան, ընդհարվել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Բաբայանի ՎԱԶ 2107 մակնիշի 11 ՍՏ 312 համարանիշով ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինիս ուղեւոր Մարիա Չոբանյանը վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ի դեպ, Մ. Չոբանյանը հղի է եղել եւ ծննդաբերել է հիվանդանոցում:

 

Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Վթարված մեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ:

 

Տեսանյութը դիտել այստեղ

 

Ֆոտոռեպորտաժը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի