|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Սիվիլնեթը» խոր վշտով տեղեկացնում է, որ ուրբաթ օրը` մայիսի 10-ին, Վրաստանում ավտովթարից զոհվել են «Սիվիլնեթի» կայքի մշակող և տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը և նրա կինը՝ Սոսե Թոմասյանը:
Ավտովթարի արդյունքում Ալենը և վարորդը զոհվել են անմիջապես, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել և, վիրահատությունից հետո գիտակցության չգալով, մահացել:
Ալենի և Սոսեի պսակադրությունը տեղի էր ունեցել անցյալ օգոստոսին, Կեչառիսի վանքում՝ Միացյալ Նահանգներից ժամանած հարազատների և ընկերների մասնակցությամբ: Հունվարին նրանք Լոս Անջելեսից բնակության էին տեղափոխվել Հայաստան: Ալենն աշխատում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ամուսինները Հայաստանում ներգրավված էին մի շարք նախագծերում:
Ի դեպ, Ալենը երկար տարիներ Միացյալ Նահանգներում աշխատել է Դաշնակցության պաշտոնաթերթ «Ասպարեզ»-ում։ Ալենը ԱՄՆ-ում անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, իսկ Սոսեն` Դաշնակցության երիտասարդական միությանը։ Երկուսն էլ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ակտիվիստներ էին:
Yerkir.am-ն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Ալեն Եկիկյանի եւ Սոսե Թոմասյանի հարազատներին ու գործընկերներին:
