|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վենեսուելական Սուլիա եւ Լարա քաղաքները միացնող ավտոճանապարհին մեծ ավտովթար է տեղի ունեցել. զոհվել է 11, վիրավորվել` 75 մարդ:
Ավտոբուսը մեծ արագությամբ բախվել է ճանապարհին կանգնած` պարարտանյութ տեղափոխող բեռնատարին, հետո դրան բախվել են մեկ այլ ավտոբուս, նաեւ 3 մարդատար եւ 1 բեռնատար մեքենաներ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Վենեսուելական Ultimas noticias թերթի տեղեկություններով` ավտոբուսներում եղել են ուսուցիչներ, ովքեր մեկնում էին Կարակաս` Հուգո Չավեսին սատարող միջոցառման մասնակցելու: