|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմանում Երևանի բնակիչ 57-ամյա Մհեր Բ․-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին։ Հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ քննիչի հանձնարարականով՝ դին տեղափոխում էին դիատար, կատարվել է զննություն և մահացածի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի գումար (դոլար)։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ մահացածը ավտոմեքենան վարելիս, հանկարծամահ է եղել:
Hraparak.am-ի տեղեկություններով ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը՝ 57-ամյա Մհեր Բագրատյանը։ Նա գործարար էր։