|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զինված ուժերի զորամիավորումներում ու զորամասերում, ըստ ուղղությունների, սահմանված ժամկետներում անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, ծավալվել են կառավարման կետեր, ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է հետագա գործողությունների հաջորդականությունը: