|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ապրիլի, 24-ին Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, դեսպանության անձնակազմը, ԲՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կատար Խաչիկյանը և բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ դրեցին Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Ելույթով հանդես եկավ դեսպան Սհոյանը, որը, մասնավորապես, նշեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հետևանքների վերացման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատապարտեց ժխտողականության քաղաքականությունը: Պսակադրման արարողությանը հաջորդեց հոգեհանգստյան Սուրբ պատարագ, որը մատուցվեց Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում: Միջոցառումենրը լուսաբանում էին Բուլղարական «Ալֆա» և «Սկատ» հեռուստաընկերությունները, որոնց հարցազրույց տվեց ՀՀ դեսպանը:
Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները շարունակվում են Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում, Սլիվենում: