|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ Կիեւը ցանկություն ունի միանալու Մաքսային միության` ՄՄ անդամ չհանդիսացող ԱՊՀ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի տեխնիկական արգելքները վերացնող համաձայնագրին. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ազարովն ընդգծել է, որ դա շատ կարեւոր համաձայնագիր է, քանի որ ՄՄ-ն ինքն է նախատեսել իրեն չանդամակցող երկրների տեխնիկական կանոնակարգերին միանալու հնարավորությունը, նաեւ` այդ հարցում որոշակի ընթացակարգեր: Վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարել է արագ կարգով նախապատրաստել համաձայնագրին միանալու վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: