|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Սեպտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը.այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «Էդեն Արենա» մարզադաշտի չորրորդ մուտքի մոտ գտնվող տոմսարկղից սեպտեմբերի 2-ից 5-ը՝ ժամը 13:00-17:00: Խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, տոմսերը կվաճառվեն երրորդ մուտքի մոտ գտնվող տոմսարկղում, սկսած ժամը 12:00-ից: Տոմսերի արժեքն է 290 չեխական կրոն (11.26 եվրո):