կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-26 14:42
Սպորտ

Սեպտեմբերի 27-ից սկսվում է Հայաստանի եւ Բուլղարիայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը

Սեպտեմբերի 27-ից սկսվում է Հայաստանի եւ Բուլղարիայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը

2013թ. հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Բուլղարիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:


Վերոնշյալ հանդիպման տոմսերի վաճառքը սկսվում է սեպտեմբերի 27-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Երևան Սիթի» եւ «Հյումել» խանութների ցանցերում. հայտնում է ffa.am-ը:

 


Տոմսերի գինը`
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ



Տոմսերի առաքման համար կարող եք զանգահարել 094 526477:

Լրացուցիչ տեղեկությունների համար` 55 53 52 և 55 53 51 հեռախոսահամարներով: