РИА НОВОСТИ-ն հայտնում է, որ «Ռոստուրիզմ»-ը տուրօպերատորներին կոչ է արել դադարեցնել տոմսերի վաճառքը դեպի Վրաստան, մինչ երկրում իրավիճակի կայունացումը: Ավելի վաղ դրա մասին ակնարկել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ասելով, որ եթե Վրաստանում շարունակվեն հակառուսական տրամադրությունները, ապա Ռուսաստանը ռուս զբոսաշրջիկներին կոչ կանի չմեկնել Վրաստան, ինչով վնաս կհասցնեն Վրաստանի տնտեսությանը:
Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը, որի առիթը ռուս պատվիրակության այցն էր Վրաստանի խորհրդարան: