կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-22 10:16
Աշխարհ

«Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերությունը դադարեցնում է դեպի Վրաստան տոմսերի վաճառքը

«Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերությունը դադարեցնում է դեպի Վրաստան տոմսերի վաճառքը

 «Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 8-ից դադարեցնում է դեպի Վրաստան տոմսերի վաճառքը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

«Մինչև հուլիսի 8-ը դեպի Թբիլիսի, Բաթում և Քութայիս թռիչքները կիրականացվեն»,- ասել են ավիաընկերության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ երեկ ընկերության տնօրենն ասել էր, որ այդ որոշման հետևանքով կորուստները մեծ կլինեն:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ռուսական ավիաընկերություններին, հուլիսի 8-ից սկսած, փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան: 

Վրաստանի խորհրդարանում անցկացվող` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի  ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը։