կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-26 16:00
Հասարակություն

Կաթողիկոսն ընդունել է Ջիբրալթարի անգլիկան եպիսկոպոսին

Կաթողիկոսն ընդունել է Ջիբրալթարի անգլիկան եպիսկոպոսին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրերս ընդունել է Անգլիկան Եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Ջիբրալթարի անգլիկան  եպիսկոպոս Ջեոֆրի Ռոուելի և  ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:

 


Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը պատվիրակությանը ծանոթացրեց Մայր Աթոռի ներկայիս գործունեությանը, ինչպես նաև ընդգծեց Հայ Առաքելական Եկեղեցու կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր կյանքում: Այնուհետև անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների միջև հարաբերություններին, կարևորվեց էկումենիկ երկխոսությունների զորացումը, ինչպես նաև համատեղ ջանքերի գործադրումը հանուն արդարության հաստատման և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման:


Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջաստին Ուելբիին: