Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում 2010 թվականի հունիսի 3-ին կաթոլիկ եպիսկոպոս Լուիջի Պադովեզեին սպանած Մուրատ Ալթունին դատապարտել են 15 տարվա բանտարկության: Քանի որ նա արդեն 3 տարի բանտում է անցկացրել, ազատազրկման մեջ կլինի եւս 12 տարի: Եթե Ալթունն իրեն լավ դրսեւորի, հնարավոր է` բանտից դուրս գա 6,5 տարի հետո. տեղեկացնում է AsiaNews.it-ը:
Մարդասպանը դատարանում հայտարարել է, որ զղջում է արածի համար, ինքը իրեն չի տիրապետել: Ձերբակալությունից հետո Ալթունը մի շարք պատճառներ է բերել, թե ինչու է կտրել եպիսկոպոսի կոկորդը` հոգեկան հիվանդություն, իսլամական ծիսակարգ, հիվանդագին միասեռական հարաբերություններ...
Ալթունի փաստաբանները դատարանին` իրենց պաշտպանյալի անմեղսունակության վեաբերյալ փաստաթուղթ էին ներկայացրել, սակայն Ստամբուլի բժշկական հանձնաժողովը նշել է, որ նա հոգեկան շեղումներ չունի եւ կարող է կանգնել դատարանի առաջ: