Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների 2013 թվականի շինբարեկարգման տարեկան ծրագրով առաջին անգամ մայրաքաղաքի փողոցների ու բակերի ասֆալտապատման ծավալները կհասնեն 2.5 միլիոն քառակուսի մետրի. հայտնում են քաղաքապետարանից:
Այս ցուցանիշի գրեթե կեսը բաժին է ընկնում ավելի քան 30 փողոցներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներին: Օգոստոսի 20-ի դրությամբ 15 փողոցներ արդեն հիմնովին ասֆալտապատվել են, մյուս փողոցներում այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և դրանցից մի քանիսում կավարտվեն ուսումնական տարվա նախօրյակին:
2.5 միլիոն քառ. մետրից 1 միլիոն 67500 քառ. մետր ծավալով նախատեսված ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ կամ մասնակի նորոգման, պահպանման, ինչպես նաև նախկինում հողային պաստառով որոշ փողոցների ասֆալտապատման աշխատանքները շուրջ 95 տոկոսով ավարտված են: Ընթացիկ տարվա ծրագրով, ըստ անհրաժեշտության, տասնյակ փողոցներում նորերով են փոխարինվել նաև վնասված կամ մաշված եզրաքարերը: Այդ նպատակով Երևան քաղաքի բյուջեով նախատեսվել է 30 միլիոն դրամ: