կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-18 20:17
Հասարակություն

Վանաձորից Թումանյան 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են

Վանաձորից Թումանյան 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են

Վերականգնման ինտենսիվ աշխատանքներ են տարվում Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին։ Ավարտական փուլում են գտնվում ճանապարհի՝ Վանաձորից Թումանյան ձգվող 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Նշված հատվածում իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի և անվտանգության տարրերի տեղադրում։ Վերականգնվում է նաև 2018-ի հունիսին փլուզված հենապատը։ 

Ինչպես հայտնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, ճանապարհի՝ Թումանյանից Ալավերդի ձգվող հատվածում կատարվում են հողային, իսկ Բագրատաշեն-Նոյեմբերյան խաչմերուկ տեղամասում՝ կողնակների կառուցման աշխատանքներ։  

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Մ6 ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանն այցելել էր վերականգնվող ճանապարհահատվածներ՝ շինաշխատանքների ընթացքին ծանոթանալու համար։ Հանդիպումներ են կայացել կապալառու կազմակերպությունների և Մ-6, Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականցնող «Սաֆեժ» ընկերության ներկայացուցիչների հետ։