|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ-ում կառավարության ուղղված հարցուպատասխանից հետո լրագրողները էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից փորձեցին պարզել` ի վերջո, գազի գինը բարձրանալո՞ւ է, թե՞ մնալու է անփոփոխ: Նախարարը հերթական անգամ հայտարարեց, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել, երբ ավարտվեն՝ այն ժամանակ էլ կասեն: Նա նշեց, որ այս պահին որեւէ բան բացառել չի կարող:
«Բանակցություններն արդեն ավարտական փուլում են, շուտով պարզ կլինի»,- հայտարարեց նախարարը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե ինքը մնալո՞ւ է իր պաշտոնում, ինչպես մի շարք նախարարներ, Մովսիսյանը պատասխանեց. «Դա ես չեմ որոշում, կուսակցությունն է որոշում»:
Մեր ճշտող հարցին՝ կուսակցությո՞ւնն է որոշում, թե՞ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարը պատասխանեց՝ կուսակցությունը: