|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին հայտարարել է, որ վերջերս Շվեյցարիայում ռասիզմի զոհ է դարձել. տեղեկացնում է BBC-ն:
Օփրան պնդում է, որ խանութներից մեկի աշխատողը, իրեն չճանաչելով, հրաժարվել է սպասարկել` հայտարարելով, որ պայուսակը, որը ինքը ցանկացել է գնել, իր «գրպանին համապատասխան չէ»: Մինչդեռ աֆրոամերիկյան ծագումով հեռուստահաղորդավարը համարվում է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը:
Օփրան համարում է, որ այդ միջադեպը ցույց է տալիս, որ ռասիզմը աշխարհում դեռեւս չի հաղթահարվել: