Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԼՂՀ այցելած անձանց ցուցակը, ովքեր Ադրբեջանի կողմից հայտարարվել են «անցանկալի անձ»: Ցանկը 35 էջից է բաղկացած, դրանում ներառված է 335 անձ:
«Սեւ ցուցակում» կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ, գործիչներ` մեր հարեւան երկրներից մինչեւ աշխարհի ամենահեռու անկյունները, իհարկե, նաեւ սփյուռքահայեր՝ երկու տասնյակից ավելի:
«Սեւ ցուցակում» ամենաշատը ռուսներ են, իտալացիներ, ավստրալացիներ, վրացիներ, ֆրանսիացիներ, ուկրաինացիներ, այդ թվում` Ռուսաստանի Պետդումայի, Իրանի, Սլովակիայի, Ուրուգվայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների պատգամավորներ, քաղաքագետներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, արվեստի գործիչներ, բոլոր նրանք, ովքեր պաշտոնյա են, եւ, ԼՂՀ այցելելով, առաջացրել են Ադրբեջանի զայրույթը:
Միայն 2012թ. Արցախ է այցելել 15.599 զբոսաշրջիկ՝ աշխարհի 86 երկրից: Ադրբեջանը հեշտությամբ կարող էր նաեւ նրանց ներառել այդ ցուցակում, եթե անուն առ անուն հրապարակվեր այդ ցանկը:
Ուշագրավ է այն, որ հրապարակված ցուցակում ներառված որեւէ գործիչ դեռ ափսոսանք չի հայտնել ԼՂՀ այցելելու համար, շատերն էլ հայտարարել են, որ թքած ունեն Ադրբեջանի զայրույթի վրա:
«Սեւ ցուցակ»-ի «պարունակությանը» կարող եք ծանոթանալ այստեղ: