կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-16 17:05
Հասարակություն

Ոչ մի «սեւ ցուցակ» Արցախը փակ չի պահի միջազգային հանրության համար. ռուս քաղաքագետ

Ոչ մի «սեւ ցուցակ» Արցախը փակ չի պահի միջազգային հանրության համար. ռուս քաղաքագետ

Ադրբեջանի աբսուրդային դիրքորոշումը մի շարք հարցերի առիթ է տալիս, քանի որ այդ երկիրը կորցնում է ադեկվատությունը: Արմենպրես-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո սոցցանցի իր էջում կատարած առաջին գրառումը: ասել  է:

«Լապշինի գործն ընդհանրապես դատարկ, անիմաստ նախաձեռնություն էր, եւ թե ինչու Ադրբեջանը մտավ դրա մեջ, մինչ այժմ չեմ էլ հասկանում: Ինձ թվում է՝ այն հետապնդում էր որոշակի նպատակներ՝ հաշվի առնելով, որ Լապշինը մի քանի երկրների  քաղաքացի է՝  այդ թվում նաեւ Ռուսաստանի եւ Իսրայելի, իրենից  ներկայացնում է ինչ-որ մի նշանակալի դեմք, ում հայտարարությունները կարող են փոխել հասարակական կարծիքը: Ադրբեջանը  պետք է լրջորեն մտածի իր գործողությունների մասին»,- ասել է նա:

Քաղաքագետը շեշտել է, որ ոչ մի «սեւ ցուցակ» Արցախը փակ չի պահի միջազգային հանրության համար:

«Արցախ այցելել են եւ շարունակելու են այցելել լրագրողներ, պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ, քանի որ, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, նրանք պարտավոր են այնտեղ լինել»,-եզրափակել է Ստանիսլավ Տարասովը: