|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ադրբեջանի արտգործնախարարությունը հերթական հիստերիան է բարձրացրել Ռուսական կայսերական տան Մեծ իշխանուհի Մարիա Ռոմանովայի` Արցախ կատարելիք հնարավոր այցի կապակցությամբ:
«Այդ այցը կհամարվի անօրինական եւ կորակվի որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խախտում»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաեւը:
Մարիա Ռոմանովան դեռեւս Արցախ չի այցելել, նա պարզապես Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ չէր բացառել, որ Հայաստան կատարելիք հաջորդ այցի ընթացքում կայցելի նաեւ Արցախ: