կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-17 18:20
Հասարակություն

Ջրվեժում՝ տրոլեյբուսների դիսպետչերական կետի մոտ պայթուցիկ է գտել

Ջրվեժում՝  տրոլեյբուսների  դիսպետչերական կետի մոտ պայթուցիկ է գտել
Մարտի 14-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1967 թ. ծնված Արայիկ Հ.-ն Ջրվեժի տրոլեյբուսների վերջին կանգառի դիսպետչերական կետի մոտ պայթուցիկ է գտել: Մեկնած օպերատիվ խումբը Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 3 շենքի դիմաց՝ ճամփեզրին, հայտնաբերել է ականանման առարկա /տեսակը պարզվում է/: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: