Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակը» գրում է. «Արդեն 4 օր է՝ Երևանի 9 համարի տրոլեյբուսների վարորդները գործադուլ են հայտարարել, որոշները աշխատանքից ազատման դիմումներ են գրել, քանի որ երթուղին շահագործողները վարորդներից պահանջում են աշխատել 16-17 ժամ: Գործադուլավոր վարորդները երեկ «Ժամանակին» տեղեկացրին, որ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ կողմից նոր հրաման է եղել, որով պահանջվում է աշխատել 16-17 ժամ, որ քաղաքացիները փողոցում չմնան: «Բայց էդքան աշխատելուց հետո մեզ ո՞վ է տուն տանելու: Մենք ի վիճակի չենք, ասում ենք դրա մասին, բայց մեզ պատասխանում են՝ եթե ի վիճակի չեք, դիմում գրեք, գնացեք: Արդյունքում մենք հայտնվել ենք անգործ ու անօգնական վիճակում», - վրդովված ասել են գործադուլավոր վարորդները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։