Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հուլիսի 20-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց իտալական «Musica Riva» 30-րդ միջազգային փառատոնը։ Համերգը ղեկավարում էր բրազիլացի դիրիժոր Իսահակ Կարաբչևսկին, մենակատարը Նատալյա Գուտմանն էր (թավջութակ)։
Նշենք, որ երիտասարդական նվագախումբը հրավիրվել է փառատոնի կազմակերպիչների կողմից` որպես «Musica Riva»-ի պաշտոնական նվագախումբ։
Իսահակ Կարաբչևսկին, ով եղել է Բրազիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, դիրիժորական աշխատանքի մեծ փորձ ունի Վիեննայի պետական օպերայում, բարձր գնահատեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ հենց հայկական այս նվագախումբն է հրավիրվել` մասնակցելու «Musica Riva»-ին։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, թավջութակահար Նատալյա Գուտմանն էլր նշեց, որ շատ անգամներ է եղել Հայաստանում, սակայն տեղյակ չէր, որ մեր երկրում գործում է երիտասարդական նվագախումբ, այն էլ` այսքան բարձր մակարդակի։ Նվագախմբի հետ հենց առաջին փորձից Գուտմանը նկատել է, որ Հայաստանը շատ լուրջ կատարողական դպրոց ունի։
Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ ելույթը հուլիսի 24-ին է։ Որպես մենակատար` հանդես կգա հանրահայտ դաշնակահար Ալդո Չիկոլինին։
Իսկ հուլիսի 30-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի նաև հայկական երաժշտության երեկո, որը նվիրված կլինի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, մենակատարներ` Ելենա Թանսկին (ջութակ, Ավստրիա), Լուսինե Մկրտչյանը (սոպրանո, Հայաստան)։