կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-13 16:00
Հասարակություն

9 грамм-ի հայաստանյան վերջին այցի տպավորությունները (վիդեո)

9 грамм-ի հայաստանյան վերջին այցի տպավորությունները (վիդեո)

9 грамм կամ MC Аветис – այս անուններով է հայտնի ռուս հանդիսատեսին հայազգի ռեփեր Ավեստիս Միրզայանցը: Նա Ռուսաստանում հայտնի «Bustazz Records» երաժշտական լեյբլի հեղինակն է, որը Ուրալում առաջին ձայնագրական լեյբլն է:

Ավետիսը 12 տարեկանից ելույթ է ունեցել բեմերում, եղել մի քանի ռեփ խմբերի անդամ: 2010 թ. ձայնագրել է իր առաջին անհատական ալբոմը՝ «Настоящий Рэп». 2012-ին՝ 2-րդը՝ «Лирика»: Առաջին 2 ալբոմներն իրարից շատ տարբեր են և՛ փիլիսոփայությամբ, և՛ ոճով: Սա վկայում է Ավետիսի՝ բազմաֆորմատ ռեփեր լինելու մասին:

Այս տարիներին 9 грамм-ը մի քանի անգամ եղել է հայրենի Հայաստանում: Վերջին այցն օրեր առաջ էր՝ Նարեկ (մեծ Հայքի) ձայնասկավառակի շնորհանդեսի կապակցությամբ: Հայաստանից հեռու ապրող ցանկացած հայի ամենաշատը Հայաստանում տպավորում է Արարատը, Երևանի ամեն մի կետից նրա վեհ տեսանելիությունը և հայկական հյուրընկալությունն ու ջերմությունը: 9 грамм ռեփերին այս անգամ հյուրընկալել էր հայաստանյան թերևս ամենաշքեղ և միևնույն ժամանակ ամենաջերմ՝ «Caucasus» հյուրանոցային համալիրը:
Ռեփերն իր instagramm-յան էջում կիսվել է նկարով և վիդեոյով, որտեղ մանրամասն նկարագրում է, թե որքան գեղեցիկ ու լավ է Հայաստանում լինելը, որքան ջերմ, հյուրընկալ, հայկական կոլորիտն ու մշակույթը լավագույնս արտահայտող ու շքեղ է «Caucasus»-ը:

https://www.instagram.com/p/BVHjVSxjNxQ/

 

Ի դեպ, 9 грамм-ն առաջին արտիստը չէ, որ իր հիացմունքն է արտահայտել «Caucasus» հյուրանոցային համալիրի հյուրընկալության բարձր մակարդակով: 2016 թ. սեպտեմբերի 14-ին Հայաստանում էր երգչուհի Վաինգան՝ համերգային ծրագրով: Նա ևս հյուրընկալվել էր «Caucasus»-ում, և նա էլ սոցցանցերում արտահայտել էր իր հիացմունքը՝ հյուրընկալության բարձր որակի ու ջերմության, շքեղության ու գեղեցկության առիթներով:

https://www.facebook.com/caucasushotel.am/videos/1751779268442776/