Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է նոյեմբերի 28-ին Երևանի քննչական վարչությունում տեղի ունեցած հարցաքննության մասին:
Նա նշել է, որ հարցաքննության է կանչվել մի քրեական գործով, որը հարուցվել էր դեռևս իշխանափոխությունից առաջ, իսկ ինքն այդ գործում ներգրավվել է «ընդդիմադիր դառնալուց հետո»: Ըստ նրա՝ կրթության և գիտության նախարար եղած ժամանակ խնդրել է մանկավարժական համալսարանի ռեկտորին, որպեսզի հետ կանչի ԴԱՀԿ կատարողական թերթիկը և կասեցնի Գեղարքունիքի Զոլաքար գյուղի դպրոցից մի քանի միլիոն դրամ գանձելու իր պահանջը, քանի որ, ըստ Աշոտյանի, դպրոցը չէր կարող կատարել այդ պարտավորությունը, հայտնվել էր փակման եզրին և վտանգվել էր երեխաների կրթության իրավունքը։
«Քրեական հոդվածը կոչվում է պաշտոնեական դիրքի վերազանցում՝ զավեշտալի մի պատմություն, որը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ»,- ասում է ԿԳ նախկին նախարարը, ապա անցնում քաղաքական գնահատականներին:
Շարունակությունը դիտեք այստեղ: