|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի Հանրապետության օմբուդսմեն Լորա Վիդովիչին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։
«Խոր վշտով տեղեկացա Զագրեբ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որի պատճառով տուժել են քաղաքացիներ և վնասվել են Զագրեբի պատմական շինությունները:
Ընդունեք իմ խորին վշտակցությունը: Ողբերգական երկրաշարժի պատճառով տուժած ընտանիքներին ցանկանում եմ ուժ և շուտափույթ ապաքինում: Այս դժվար պահին քաջություն և տոկունություն եմ մաղթում Խորվաթիայի Հանրապետության ժողովրդին»,- ասված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ցավակցական հեռագրում։
Հիշեցնենք՝ մարտի 23-ին Բոսնիա և Հերցեգովինան, Խորվաթիան, Հունգարիան, Սլովենիան և Ավստրիան տուժել էին Զագրեբից 9 կմ հեռավորությամբ տեղի ունեցած 5,4 մագնիտուդով երկրաշարժից։