կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-14 20:31
Քաղաքական

Դե հերիք է մեջ ընկես

Դե հերիք է մեջ ընկես

 

Yerkir.am-ի հետ զրույցում Պռոշյանի գյուղապետի հանրապետական թեկնածու Արթուր Մուրադյանը, պատասխանելով հարցին, թե պռոշյանցիները ասում են, որ երեկ գիշերը ընտրակաշառք եք բաժանել, պատասխանեց. «Դե երեւի չեն սիրում դրա համար են նման տեղեկություններ տարածում»: Ընտրությունների ընթացքը թեկնածուն բնութագրեց նորմալ եւ ասաց, թե վախի մթնոլորտ չկա:

 

Իր ընտրվելու շանսերը համարեց բավարար: Մեր հարցին, թե բավարարը 3-ն է, իսկ ընտրվելու համար 5 է պետք, թեկնածուն ասաց, որ ոչինչ չի կարող ասել մինչեւ ընտրությունների ավարտը:

 

Ի դեպ, Արթուր Մուրադյանին ուղղած մեր բոլոր հարցերին պատասխանում էր կամ պատասխանը հուշում նրա նախընտրական շտաբի ղեկավարը:

 

Մեր հարցին` ինչպես եք պատրաստվում նշել հաղթանակը, եթե բախտը ժպտա, պատասխանեց, որ ոչ մի կերպ: Իսկ վերը հիշված շտաբի պետը անմիջապես մեջ ընկավ. «Լավ էլ պատրաստվել ենք»:

 

Լուսանկարը` Aravot.am-ի