|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի շենքից մարդկանց տարհանել են պայթյունի սպառնալիքի պատճառով:
ИТАР-ТАСС-ի տեղեկություններով` անհայտ անձինք նախ զանգահարել են տեղի թերթերից մեկին, ապա խորհրդարանի նախագահի գրասենյակ եւ հայտնել, թե խորհրդարանի շենքում ռումբ կա տեղադրված: Ահազանգերը ստացվել են տեղական ժամանակով 16:15-ին, երբ անցկացվել է խորհրդարանի լիագումար նիստը, որի օրակարգում են եղել երկրի տնտեսության կայունացմանը վերաբերող օրինագծեր: Մարդկանց շատ արագ տարհանել են:
Ներկայումս շենքում աշխատում են սակրավորները: