|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հուլիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 9-րդ համահայկական մարզախաղերի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց. «Ինչպես գիտենք ՀՄԸՄ-ն 4 տարին մեկ կազմակերպում է համահայկական մարզախաղեր և հերթական 9-րդը կիրականացվի Երևանում: 100-ամյա Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը աշխարհի խոշորագույն հայկական կրթական և մարմնամարզական կառույցներից մեկն է, որը այդ տարիների ընթացքում ազգանվեր, հայապահպան գործունեություն է իրականացնում Սփյուռքում»:
Միջոցառման կազմակերպչական հարցերը նիստի անդամներին ներկայացրեց Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության ատենապետ Հրաչյա Շմավոնյանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստան կայցելեն 650 մարզիկ 18 երկրից մարզախաղերին հետևելու համար Երևանը կհյուրընկալի ավելի քան 3500 այցելու: Մասնակիցները 12-24 տարեկան պատանիներ և երիտասարդներ են, ովքեր միմյանց հետ կմրցեն Ֆուտբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, մեծ թենիսի, շախմատի, լողի, վոլեյբոլի և թեթև աթլետիկայի մարզաձևերում:
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը նշեց. «Ամեն ինչ անելու ենք մեր մարզիկներին և հյուրերին պատշաճ ձևով ընդունելու և խաղերը հարմարավետ պայմաններում կազմակերպելու ուղղությամբ»:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Ոստիկանության ու Առողջապահության նախարարության ներգրավումը ծրագրում՝ մասնակիցների անվտանգության և շտապ օգնության ապահովման համար: Նախարարն առաջարկեց նաև, որ մարզիկների օրակարգում ժամեր ավելացվեն Հայոց լեզվի արագացված դասընթացներ անցկացնելու համար:
Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 9-րդ համահայկական մարզախաղերի հանդիսավոր բացումը կկայանա հուլիսի 27-ին Ազատության հրապարակում և կշարունակվի մինչև օգոստոսի 3-ը: