կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-24 13:13
Սպորտ

Գագիկ Ծառուկյանը՝ ՀՄԸՄ մարզախաղերի պատվավոր նախագահ

Գագիկ Ծառուկյանը՝ ՀՄԸՄ մարզախաղերի պատվավոր նախագահ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 23-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության անդամներին: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են միության գործունեության ոլորտների, իրականացվող միջոցառումների, առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ուղիների մասին: Չեն շրջանցվել նաև հետագա համագործակցության հեռանկարներին վերաբերող թեմաները:

 

Ինչպես հաղորդում է bhk.am-ը,  Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջարկել են դառնալ ՀՄԸՄ խաղերի պատվավոր նախագահ: Կարևորելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ՀՄԸՄ դերակատարումը և ևս մեկ անգամ արժեւորելով իրականացվող ազգանվեր գործունեությունը՝ Գագիկ Ծառուկյանը համաձայնել է ընդունել առաջարկը:



Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ մշտապես Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների կողքին է ու պատրաստ է ամեն ինչ անել հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու համար: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՄԸՄ 10-րդ հոբելյանական մարզախաղերը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար անել առավելագույնը: