Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Մեծ Բրիտանիայում, արքայական երեխայի ծնունդի հետ կապված, ավանդույթները փոխվել են: Օրինակ` արքայազն Չարլզը ծնվել է Բուկինգհեմյան դղյակում, որտեղ հատուկ սենյակ էին պատրաստել այն ժամանակ դեռեւս արքայադուստր Էլիզաբեթի համար: Ի դեպ, նա վերջին միապետն էր, ով ծնվել է հենց դղյակում: Իսկ ծնվելու մասին լուրը հայտարարվել է` դղյակի ցանկապատին հայտարարություն տեղադրելով:
Արքայադուստր Դիանան կոտրել է այդ ավանդույթը եւ իր երկու զավակներին ծննդաբերել արքայական հիվանդանոցում: Դքսուհի Քեյթը իր երեխային նույնպես կծննդաբերի հիվանդանոցում: Իսկ հայտարարությունները կարվեն Facebook-ում եւ Twitter-ում:
Արքայական երեխայի դաստիարակությունը նույնպես տեղի է ունեցել դղյակում: Թագուհի Էլիզաբեթը երբեք դպրոց չի գնացել: Նա կրթություն է ստացել հենց Բուկինգհեմյան դղյակում: Հիմա դա նույնպես փոխվել է:
Արքայական ընտանիքի ամենամեծ փոփոխությունը գահի ժառանգումն է: Դարեր շարունակ արքայական գահը ժառանգել է բացառապես արական սեռի ներկայացուցիչը: Ըստ նոր օրենքի` արքայական թագը կժառանգի առաջին ծնված երեխան` անկախ սեռից:
Աղբյուրը` ABC news