Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար 2020-ն այնքան էլ հաջողակ սկիզբ չի ունեցել. առաջինը` արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հրաժարվելն էր թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների կարգավիճակից և հարակից բոլոր արտոնություններից, որին հաջորդել էին թագավորական 2 ընտանիքների ամուսնալուծության մասին հայտարարությունները. հայտնում է Yerkir.am-ը՝ Vanity Fair-ի հղումով:
Նշվում է՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհու եղբորորդին՝ 58-ամյա Դեյվիդ Արմսթրոնգ-Ջոնսը, 26 տարվա ամուսնությունից հետո փետրվարի 17-ին հայտարարել էր կնոջ՝ Սերենայի հետ ամուսնալուծության մասին: Ըստ թագավորական ընտանիքի մամուլի խոսնակի հայտարարության՝ նրանք բաժանվել են փոխադարձ համաձայնությամբ:
Դեյվիդ Արմսթրոնգն ու նախկին կինը
Ամուսնալուծության իրական պատճառի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագուհու ավագ թոռան՝ Փիթեր Ֆիլիփսի կինը 12 տարվա համատեղ կյանքից հետո որոշել էր ամուսնալուծվել:
Փիթեր Ֆիլիփսն ու նախկին կինը
Դրանք թագավորական ընտանիքի առաջին ամուսնալուծության դեպքերն էին վերջին 24 տարիների ընթացքում: Վերջին անգամ հայտնի ընտանիքում ամուսնալուծություն տեղի էր ունեցել 1996-ին` արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի միջև: այն համարվում է պատմության ամենաաղմկալի բաժանություններից մեկը:
Արքայազն Չարլզն ու արքայադուստր Դիանան
Բացի այդ՝ բրիտանական թագավորական ընտանիքի փորձագետ ու հոգեբան Ուեյն Դյուպրին կանխատեսել է արքայազն Հարրիի և Մեգանի ամուսնալուծությունը: Նրա կարծիքով՝ դա «անխուսափելի իրողություն է»:
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը