Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է վերականգնել կուսակցական արարողակարգերից մեկը՝ ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստերը։ Դրանով փորձում է կոտրել այն կարծրատիպը, թե գործ ունենք միապետական համակարգի հետ՝ որոշումներ կայացնողը մեկ մարդ է։
Նախօրեին ՔՊ գրասենյակում Նախաձեռնող խմբի նիստ է հրավիրվել, որին մասնակցել են ՔՊ-ականներ՝ նախկին եւ ներկա պատգամավորներից մինչեւ նախարարներ, խորհրդականներ, քաղաքապետեր։ Նախաձեռնող խումբը կուսակցության, այսպես կոչված, ակտիվն է։ ՔՊ-ից մեզ ասացին, որ մինչեւ պատերազմը Խմբի կանոնավոր նիստեր էին հրավիրում, ամիսը առնվազն 1-2 անգամ, որտեղ տարբեր հարցեր էին քննարկում՝ ներկուսակցական խնդիրներից մինչեւ արտաքին մարտահրավերներ։
Նիստից առաջ տեղեկացվում է օրակարգի մասին, կուսակիցներն իրենց տեսակետն են հայտնում, եւ մեծամասնության կարծիքը, որպես կանոն, ազդում է վարչության որոշումների վրա։ Սակայն պատերազմից հետո այս ավանդույթը խախտվել է՝ ընդամենը 1-2 նիստ են արել։ Հիմա որոշել են վերականգնել հին ավանդույթը։ Նշենք, որ ապրիլի 6-ի նիստից հետո ՔՊ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքական, ինչպես նաեւ անվտանգային հարցեր»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում