|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ցուցարարները Կահիրեում գրավել են երկրի իշխող` «Մուսուլման եղբայրներ» կուսակցության գլխավոր գրասենյակը. հայտնում է France-Presse-ը: Ցուցարարները նախ այրել են շենքը, հետո սկսել են թալանը: Գրասենյակում այդ պահին ոչ ոք չի եղել, շարժման անդամներն ավելի վաղ տարհանվել են: Ըստ Reuters-ի` շենքի գրավման ժամանակ զոհվել է 5, վիրավորվել ավելի քան 100 մարդ:
Ականատեսների խոսքերով` ցուցարարները շենքի պատուհաններից դուրս են նետում տարբեր իրեր, ինչպես նաև դուրս բերում կահույքը:
Հիշեցնենք, որ անկարգություններն Եգիպտոսում սկսվել են նախագահ Մոհամեդ Մուրսիի երդման արարողության տարելիցի նախաշեմին: Ցուցարարներն իշխանափոխություն են պահանջում: