|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նորաբաց կուսակցության գլխավոր գրասենյակը կապարակնքվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ քաղաքապետի կողմից. հայտնում է Cumhuriyet–ը:
Իշխող կուսակցությունից հեռանալուց հետո Ահմեդ Դավութօղլուն ակտիվորեն զբաղվում է նոր կուսակցություն ստեղծելու գործով և նույնիսկ նոր գրասենյակ էր վերցրել:
Ստամբուլի Բահչելի էվլերի քաղաքապետարանը, որի քաղաքապետը իշխող կուսակցության անդամ է, կապարակնքել է գրասենյակը՝ որպես պատճառ նշելով, որ գրասենյակի սեփականատերը տարիներ առաջ առանց թույլտվության է ներքին վերանորոգում իրականացրել: