|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
ԵՄ երկրների կառավարությունները եւ Եվրախորհրդարանը նախնական համաձայնության են եկել ԵՄ 7-ամյա բյուջեի վերաբերյալ` 960 մլրդ եվրո չափով: Այդ մասին, ըստ mignews.com-ի, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
«Դա լավ հեռանկարներ է բացում Եվրոպայի եւ ԵՄ անդամ երկրների բնակիչների համար, նաեւ` այդ երկրների տնտեսությունների»,-հայտարարել է նա:
Բյուջեն ենթադրում է միջոցառումներ` ուղղված նոր աշխատատեղերի ստեղծմանը, գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորմանը, փոքր եւ միջին բիզնեսի խթանմանը: Քվեարկությունը տեղի կունենա հավանորեն արդեն հաջորդ շաբաթ` Եվրախորհրդարանում: