Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ-ի` Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին Վաշինգտոնում պետքարտուղարությում կազմակերպած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ-ի` ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ներկայացուցիչ Նաթան Սեյլսի հետ պատասխանել է լրագրողների հարցերին. տեղեկացնում է t24.com.tr կայքը:
Նա նշել է, որ Իրաքում և Սիրիայում ԻՊ-ը շարունակում է վտանգ ստեղծել, և դրա դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակիցը Սիրիայի ժողովրդավարական ուժերն են: «Մենք պարտավորություն ունենք, որ մեզ հետ պատերազմողները վնաս չկրեն և ոչ մեկի կողմից չթիրախավորվեն»,- նշել է Ջեֆրին:
«ԻՊ-ը Սիրիայում և Իրաքում դեռևս սպառնալիք է: ԻՊ-ի տարրերը դեռ կան Եփրատի և Տիգրիսի հարավային ափերին: Նախագահն ասել է, որ մեր դաշնակիցների անվտանգության վերաբերյալ պարտավորություններ ունենք: Դա վերաբերում է նաև Թուրքիային: Թուրքիայի հետ շարունակվում են անվտանգության գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Դեռևս ոչ մի համաձայնության չենք եկել»,- հավելել է նա: