Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Եվրահանձնաժողովի նոր առաջնորդի թեկնածության շուրջ, ինչի հետևանքով էլ բանավեճերը շարունակելու նպատակով հունիսի 30-ին արտահերթ գագաթնաժողով է նշանակվել Բրյուսելում: Այս մասին գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
Նա մասնավորապես նշել է, որ առաջադրված թեկնածուներից ոչ ոք չունի մեծամասնություն, այդ իսկ պատճառով դեռ վաղ է խոսել անունների մասին, նաև հավելել է. «Մենք կրկին կհանդիպենք հունիսի 30-ի գագաթնաժողովում»:
Անդրադառնալով ԵՄ ղեկավարներին` Տուսկսը կարծիք է հայտնել, որ նրանք տրամադրված են փաթեթային որոշման հասնել ԵՄ-ի բոլոր հանգուցային պաշտոններում նշանակումների շուրջ: Բացի Եվրահանձնաժողովի ղեկավարից՝ նրանք պետք է որոշեն նաև, թե ով է հաջորդելու Տուսկին, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, որը կփոխարինի Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրախորհրդարանի նոր նախագահին՝ Անտոնիո Տայանիին և Եվրոպայի Կենտրոնական բանկի նախագահին՝ Մարիո Դրագիին:
«Մենք մտադիր ենք գտնել փաթեթային լուծում, որը կներառի Եվրամիության ամբողջ բազմազանությունը»,- պարզաբանել է Տուսկը` նկատի ունենալով, որ ԵՄ ինստիտուտների նոր ղեկավարների կազմում պետք է լինեն թե’ տղամարդիկ և թե’ կանայք, որոնք ներկայացնում են Եվրամիության տարբեր տարածաշրջաններն ու քաղաքական կուսակցությունները:
Նա նաև հավելել է, որ ինքն այս պահի դրությամբ կշարունակի Եվրոպական խորհրդարանի հետ խորհրդատվությունները: