|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Շվեդական կահույքագործական IKEA ընկերությունը սեփական արտադրության տներ կտրամադրի սիրիացի փախստականներին: Դրանք շուտով կտեղադրվեն Իրաքի եւ Լիբանանի հետ սիրիական սահմանին. տեղեկացնում է Интерфакс-ը:
Նման մեկ տունը նախատեսված է 5 հոգու համար: Տանիքին տեղադրվում են արեւային մարտկոցներ, պատերը պլաստիկից են. գիշերը պահպանում են ջերմությունը, ցերեկը` պաշտպանում դրանից: Ներսում կան բոլոր հարմարությունները:
IKEA-ի տնակների մի խմբաքանակ գնել է ՄԱԿ-ը: Բացի Սիրիայից, դրանք կուղարկվեն Եթովպիա եւ Պակիստան: