Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանում ամփոփվել են Երևան քաղաքի բրենդավորման գործընթացի մաս կազմող «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի» մշակման մրցույթի արդյունքները: 32 մասնակիցների, այդ թվում՝ կազմակերպությունների ու միավորումների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է ավելի քան 60 առաջարկ:
«Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշան» մրցույթին մասնակցելու և Երևան քաղաքի բրենդավորման գործընթացին աջակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բոլոր մասնակիցներին շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվել:
Քաղաքապետի անունից ողջունելով և շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կարևորել է նման բաց, հասարակական գործընթացում երիտասարդության ներգրավվածությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական.
«Ստացված բոլոր առաջարկներն էլ եղել են յուրովի հետաքրքիր ու կարևոր մայրաքաղաքի համար` իրենց նոր մոտեցումներով: Բոլորդ փորձել էիք արտահայտել Երևանի նկատմամբ սերը: Համոզված եմ, որ նաև ձեր շնորհիվ կընտրվի այնպիսի բրենդային ձևաչափ, որը կիրառելի կլինի ամենատարբեր ասպարեզներում և իսկապես համահունչ կլինի Երևան քաղաքին և հարազատ` երևանցուն»,- նշել է Արամ Սուքիասյանը:
Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել ձևավորած համատեղ աշխատանքային խմբի հետ մասնակցելու բրենդավորման աշխատանքներին: Նշենք, որ Երևանի բրենդի մշակման աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբերին և «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին ընդառաջ՝ ներկայացնել հանրությանը:
Շնորհակալություն հայտնելով ուշադրության և գնահատականի համար` մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ գործընթացում և այդպիսով նպաստել նաև մայրաքաղաքի զարգացմանը:
Միջոցառման ընթացքում միջազգային փորձագետ, բրիտանական INSTID ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Գրանդը ներկայացրել է բրենդավորման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքներն ու հիմնական սկզբունքները: