Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 27-ին Արամ Մանուկյան Երիտասարդական կենտրոնում հանդիսավոր կերպով ամփոփվեց «Դեպի Սյունիք» ծրագրի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության մրցույթի արդյունքները, և հաղթողներին հանձնվեցին խոստացված կրթաթոշակները.
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի ARF Youth Office և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած Սյունիքի հիմնախնդիրների ուսումնասիրությանը նվիրված մրցույթին մասնակցել էին Հայաստանից, Սիրիայից, ԱՄՆ-ից և Իրանից հայ ուսանողներ:
Մրցութային հանձնաժողովի կազմի կողմից ընտրվել էին հետևյալ երկու աշխատությունը.
Գագիկ Եկմալյան (Հայաստան) ՝ «Սյունիքի Աշխարհաքաղաքական Տեղն ու Դերը Պանթուրանական Ծրագրի Իրագործումը Կասեցնելու գործընթացում» խորագրով: Գագիկը ԵՊՀ Միջազգային Հարաբերություններ ֆակուլտետի, Միջազգային Հարաբերություններ բաժնի 4-րդ կուրսի ուսանող է:
Շողակաթ Դևրիկյան (Հայաստան)՝ «Սյունիքի Պատմությունը եւ Նկարները Մխիթարյանների 18-19րդ դարերի Հրատարակություններում» խորագրով: Շողակաթը ԵՊՀ Պատմության ֆակուլտետի, Հայ Արվեստի Պատմության և Տեսության ամբիոնի մագիստրոս է:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Հայկազ Հարությունյանը իր խոսքում նշեց Սյունիքի կարևորությունը աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, հավելելով, որ նման նախաձեռնությունները միտված են երիտասարդության շրջանում մեծացնելու հետաքրքրվածությունը Սյունիքի, և նրա շուրջ ծառացող խնդիրների վերաբերյալ, հավաստելով, որ շարունակական բնույթ են կրելու։
Ելույթով հանդես եկավ նաև մրցութային հանձնաժողովի կազմից թուրքագետ Մելինե Անումյանը հատուկ մատնանշելով, որ նման տեխնիկապես և գաղափարապես հարուստ գիտական աշխատությունները էական նշանակություն ունեն պատմական և մշակութային ժառանգության պահպանման գործում։
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը, ամփոփելով միջոցառումը, ընդգծեց համազգային համախմբման կարևորությունը, որի հիմքում պետք է լինի Սյունիքին սպառնացող ժամանակակից մարտահրավերներն ու վտանգները դիմագրավելու տեսլականը։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մրցույթի հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին։