Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Աղվան Պապիկյանը և նրա ավագ եղբայր Վոլոդյա Պապիկյանը վարձավճարով հանդես կգան «Փյունիկ»-ում. հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Վերջին ամիսներին Աղվանը վարձավճարով հանդես էր գալիս Մոսկվայի «Սպարտակ»-ի երիտասարդական թիմում, իսկ Վոլոդյան Ավանի ֆուտբոլի ակադեմիայում վերականգնողական կուրս էր անցնում:
Նշենք, որ ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները պատկանում են լեհական «Լոձ»-ին: