|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը փոփոխություններ են տեղի ունեցել «Ալաշկերտ»-ի կազմում:
Այս ձմեռ «Ալաշկերտ»-ի կազմը համալրած երեք ֆուտբոլիստներ` Մոնտենեգրոն ներկայացնող դարպասապահ Անդրիա Դրագոևիչը, ինչպես նաև բրազիլացի ֆուտբոլիստներ Ալան Պիրեսն ու Օդաիլսոնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղան Երևանի «Արարատ»-ում:
Միևնույն ժամանակ, «Ալաշկերտ»-ի ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Միլիան Յաբլանի հետ: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում սերբ ֆուտբոլիստին և հաջողություն մաղթում նրան հետագա կարիերայում: