|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անթույլատրելի է համարում Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելը:
«Եթե իմ վրա կրակած չլինեին, և ես դառնայի նախագահ, մինչ այժմ այդ ուղղությամբ որոշակի քայլեր կձեռնարկեի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:
ԱԻՄ առաջնորդը սկզբում չասաց, թե այդ ուղղությամբ ինչ պետք է ձեռնարկի պետությունը, քանի որ, ըստ նրա, եթե պետությանը մի բան ես ասում, ասում են` դու ընդդիմադիր ես: Սակայն հետո հավելեց. «Ի՞նչ է նշանակում` մեզ պատերազմով սպառնացող պետությանը զենք վաճառել: Ես իմ ամբողջ կյանքում զբաղված եմ եղել նախազգուշացնելով: Մենք որևէ մեկին չենք առաջարկում ընկնել հակառուսկան հիստերիայի մեջ, բայց հակաիմպերիալիստական հիստերիա` արժե»:
ԱԻՄ առաջնորդի կարծիքով` այսպես շարունակել չի կարելի և պետք վճռականորեն ընդվզել: Ըստ նրա` Հայաստանի նախագահն, օրինակ, պետք է հավաքեր Մինսկի խմբի համանախագահներին և ասեր` տեսեք Ռուսաստանն ինչ է անում: