Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր «Երևան Մոլ»-ում բացվեց ֆրանսիական «Քարֆուր» ընկերության հայաստանյան մասնաճյուղը: Լրագրողների հետ զրույցում ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալին, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այսքան ձգձգվեց հայաստանյան մասնաճյուղի բացումը, և արդյո՞ք պատճառը հայաստանյան շուկայում տիրող մենաշնորհն էր, նշեց` ցանկացած նման մեծ ընկերության բացման համար տարիներ են անհրաժեշտ, և դա նորմալ է: Նա ընդգծեց, որ իրենք փորձելու են աշխատել նաև տեղական արտադրողների հետ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ֆրանսիական հայտնի ընկերության հայաստանյան մասնաճյուղում Եվրոպայից ներկրված ապրանքը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմաններում կարող է լրացուցիչ բարդություններ առաջացնել, և գնային քաղաքականությունը կարող է ձևավորվել ոչ հօգուտ հայ հաճախորդների, մինչդեռ հայտնի է, որ գնային քաղաքականության հարցում ընկերությունը պետք է որ «բարի» լիներ հաճախորդների նկատմամբ:
Այս թեմայի առնչությամբ Yerkir.am-ը զրուցեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի հետ, ով նշեց, թե բիզնեսմեններն ավելի լավ են պատկերացնում, թե որտեղ կարող են ներդրում անել: «Հիմա եթե «Քարֆուր»-ի ներկայացուցիչները հաշվարկել են, որ կարող են Ֆրանսիայից ապրանք ներկրել և Հայաստանի շուկայում լինել մրցունակ և ավելի էժան, վստահ եմ, որ հաշվարկել են ամեն ինչ»,- ասաց նա՝ հավելելով. «Եթե իրենց հաշվարկներում վստահ չլինեին, «Քարֆուր»-ը չէր էլ լինի, դռները կփակեին ու կգնային»:
Ինչևէ, նորաբաց «Քարֆուր»-ը ի՞նչ գնային քաղաքականությամբ և սպասարկման ի՞նչ որակով աչքի կընկնի, հայ սպառողները կիմանան միայն ժամանակի ընթացքում: