Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի ավագ որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու համար մեղադրվող Ստեփան Հակոբյանն արդեն ապաքինվել է և կարող է մասնակցել դատավարություններին:
Հիշեցնենք, որ Հակոբյանը վիրահատվել էր մոտ մեկ ամիս առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, և նախորդ 3 նիստերը տեղի չէին ունեցել նրա բացակայության պատճառով:
Այսօր վիրահատությունից հետո առաջին անգամ ամբաստանյալը ներկայացավ դատարան: Փոխարենը չէր ներկայացել նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: Վերջինս դիմում էր ներկայացրել դատարանին և հայտնել, որ քննչական անհետաձգելի գործողությունների մասնակցելու համար մեկնել է Գորիս, սակայն ճանապարհին մեքենան խափանվել է և չի կարող ներկայանալ նիստին: Ավելին` պաշտպանը նշել էր նաև իր մասնակցությամբ ընթացքող մի քանի դատական նիստերի օրեր և խնդրել այդ օրերին սույն գործով նիստ չնշանակել:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանն այս առնչությամբ հայտարարեց, որ ինքը պատվերով դատական նիստեր չի նշանակում և դատավարական կողմերին հորդորեց պաշտպանին զգուշացնել` հետաձգել իր մասնակցությամբ մյուս նիստերը և ներկայանալ նիստին, որը նշանակվեց հուլիսի 4-ին:
Ստեփան Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և նախաքննությամբ պարզվել, որ սպանությունը կազմակերպել է Ստեփան Հակոբյանը՝ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի հետ ունեցած անձնական տարաձայնությունների պատճառով: