| 
                            Փոխարժեքներ
                                                        30 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 | 
| EUR | ⚊ | € 445.68 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7923 | 
| GBP | ⚊ | £ 505.75 | 
| GEL | ⚊ | ₾ 140.96 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  12 տարի առաջ - 2013-06-26 13:50
            12 տարի առաջ - 2013-06-26 13:50  
         
                
            Ռոբերտ Մելքոնյանը «ՖԲ»-ի իր էջում գրել է.
«Կարդացի 26.06.13թ. «Հայոց Աշխարհ» օրաթերթի հենց առաջին էջում գրված «Ադրբեջանին վաճառված զենքը Հայաստանին վնաս չէ» և «Մի անհանգստացեք» հոդվածները:
Ուղղակի մեկ փոքրիկ դիտարկում ռազմավարական դաշնակից պետության շարքային քաղաքացու կողմից… 
Եթե  Ադրբեջանին վաճառված զենքը Հայաստանին վնաս չէ ու մենք անհանգստանալու բան  չունենք, ապա բարեկամական խորհուրդ նաև Ռուսաստանին, Ռուսաստանի  իշխանություններին: Երբ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները զինվում են, նոր  զինատեսակներ են արտադրում, տեղակայում իրենց ռուսաստանամերձ բազաներում,  երկրներում կամ աշխարհի «թեժ» կետերում, ապա խորհուրդ եմ  տալիս չհուզվել, չանհանգստանալ…Ամեն ինչ նորմալ է, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի անդամ  մյուս երկրները զինատեսակներ տեղադրելիս, տեղակայելիս, վաճառելիս պահպանում  են միջազգային բոլոր պահանջներն ու պարտավորությունները, ինչպես նաև իրենց  երկրների օրենքներն ու բնականաբար նաև շահերը…Այդ առումով դուք որևէ  անհանգստություն չպետք է ունենաք, զանազան հանդիպումներում մի քննարկեք, մի  բարձրաձայնեք ամեն ինչ նորմալ է: Դուք ունեք բավարար ուժեր և միջոցներ ձեր  սահմանների անվտանգությունն ապահովելու համար»: