|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Կենտրոնական հետախուզական վարչության դավաճան աշխատակից Էդվարդ Սնոուդենը ապաստան է խնդրել Էկվադորից: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Էկվադորի ԱԳՆ ղեկավար Ռիկարդո Պատինիոն. հայտնում է Лента.ру-ն:
Սնոուդեննը այժմ գտնվում է Մոսկվայում, ուր ժամանել է Հոնկոնգից: Ամերիկյան իշխանությունները խնդրել են ՌԴ-ին արտահանձնել ԿՀՎ-ի նախկին աշխատակցին:
ԱՄՆ-ում Սնոուդենին մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես` լրտեսության և պետական միջոցների յուրացման մեղադրանքներ: 2013-ի հունիսի սկզբին Սնոուդենը, ով մինչ 2009 թվականը աշխատել է ԿՀՎ-ում, լրագրողներին PRISM գաղտնի ծառայության մասին տեղեկություններ է տրամադրել: PRISM-ը հնարավորություն է տալիս հատուկ ծառայություններին հեռախոսազրույցների գաղտնալսում իրականացնել: Գաղտնալսված զրույցների թվում էին նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները:
Պատրաստ են արդյոք Էկվադորի իշխանությունները ապաստան տրամադրել Սնոուդենին, հայտնի չէ: