Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանցի բնապահպան Սուրեն Գազարյանը քաղաքական ապաստան է խնդրել Էստոնիայից. տեղեկացնում է Delfi-ն: Նա իր միկրոբլոգում հաստատլ է, որ գտնվում է Էստոնաիյում:
Ռուսաստանում բնապահպանին սպառնում է պատիժ ՔՕ 119-րդ հոդվածով` սպանության սպառնալիք:
Բնապահպանի հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ նա բախում է ունեցել Կրասնոդարի երկրամասում կառուցվող էլիտար առանձնատան պահակախմբի հետ: Ի դեպ, ասվում է, որ առանձնատունը պատկանում է ՌԴ նախագահ Պուտինին: Պահակախմբի անդամները սպառնացել են նրա, փորձել են խլել բջջային հեռախոսը: Ինքնապաշտպանության համար Սուրենը գետնից քար է վերցրել եւ զգուշացրել, որ եթե իրեն մոտենան, քարով կհարվածի: Իսկ ըստ հետաքննության նյութերի` Գազարյանը հանկարծ ի հայտ եկած անձնական հակակրանքի հետեւանքով «սպառնացել է սպանել պահակախմբի անդամ Պիրոգովին»:
Ավելի վաղ բնապահպանը դատապարտվել էր 3 տարի պայմանական բանտարկության Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովին պատկանող առանձնատանը վնաս հասցնելու համար: Գազարյանը առանձնատան դարպասներին գրել էր` «Սանյա` գող», «Դոդոշ», «Սա մեր անտառն է», «Սա մեր հողն է»: